
Թրամփը հայտարարել է, որ ներմուծման մաքսատուրքերի չեղարկումը կկործանի ԱՄՆ-ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներմուծվող օտարերկրյա ապրանքների մաքսատուրքերի չեղարկումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ երկրի համար։
«Եթե երբևէ այդ մաքսատուրքերը չեղարկվեն, դա մեր երկրի համար կդառնա ամբողջական աղետ», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում՝ Վերքննիչ դատարանի՝ մաքսատուրքերը չեղարկելու որոշման ֆոնին։
Դատարանն ուրբաթ օրը հայտարարել է, որ նախագահն անօրինաբար օգտվել արտակարգ լիազորություններից՝ ներմուծման հարկեր սահմանելու համար, քանի որ հարկերը, այդ թվում՝ մաքսատուրքեր սահմանելը, Կոնգրեսի իրավասության տակ է։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ «բոլոր մաքսատուրքերը շարունակում են գործել», քանի որ դատարանը հետաձգել է որոշման կատարումը մինչև հոկտեմբեր։
Լրատվամիջոցները նշում են, որ սա Թրամփի վարչակազմին ժամանակ է տալիս Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու համար։