Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
2024-ին Վրաստանի հյուրանոցներն ու այդօրինակ հաստատությունները սպասարկել են 5.8 միլիոն հյուրի
02/09/2025 11:11
Կիսվել

2024-ին Վրաստանի հյուրանոցներն ու այդօրինակ հաստատությունները սպասարկել են 5.8 միլիոն հյուրի

Համաձայն հրապարակված տվյալների՝ 2024 թվականին Վրաստանում գործել է 2612 տնտեսական սուբյեկտ, որոնք զբաղվել են հյուրանոցային գործունեությամբ և որոնց պատկանել է 2662 հյուրանոց և հյուրանոցային հաստատություն (ներառյալ տեղական ստորաբաժանումներն ու մասնաճյուղերը)։ Ցուցիչը 7%-ով գերազանցում է 2023 թվականինը։

Հաշվետու ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրանոցային հաստատությունների ամենամեծ քանակը գործել է Թբիլիսիում (22.5%) և Աջարիայի ինքնավար հանրապետությունում (20.5%)։

Հյուրանոցային ծառայություններ իրականացնող տնտեսական սուբյեկտների ամենատարածված կազմակերպաիրավական ձևը եղել է անհատ ձեռներեցությունը, որի բաժինը 2024 թվականին կազմել է 62.9%՝ ընդհանուր գործող հյուրանոցների և հյուրանոցային հաստատությունների թվից։

Հյուրանոցների և հյուրանոցային հաստատությունների 99.8%-ը մասնավոր սեփականություն է, իսկ 0.2%-ը՝ պետական։ 2024 թվականին Վրաստանում գործող հյուրանոցների և հյուրանոցային հաստատությունների ընդհանուր մակերեսը կազմել է 3610.5 հազար քմ (2.4%-ով ավելի, քան 2023-ին), որից համարների բնակելի մակերեսը կազմել է 1616.5 հազար քմ (4.1%-ով ավելի, քան 2023-ին)։ 2024 թվականին գործող հյուրանոցներում և հյուրանոցային հաստատություններում ընդհանուր տեղերի քանակը կազմել է 113.5 հազար, ինչը 5.3%-ով գերազանցում է 2023-ի վիճակագրությունը։

Ընդհանուր համարների քանակը 2024 թվականին աճել է 2.1%-ով՝ նախորդ տարվա համեմատ և կազմել է 51.2 հազար։

2024 թվականին Վրաստանի հյուրանոցներն ու հյուրանոցային հաստատությունները սպասարկել են 5.8 միլիոն հյուրի, ինչը 16.5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Հյուրերի 63.5%-ը եղել են օտարերկրացիներ, որոնց մեծ մասը՝ 549.9 հազար մարդ (հյուրերի ընդհանուր թվի 14.9%)՝ Իսրայելի քաղաքացիներ, ինչը 57.4%-ով ավելի է, քան 2023 թվականի վիճակագրությունը։ ԵՄ քաղաքացիները, որոնց մեծ մասը Գերմանիայի (ԵՄ հյուրերի 30.6%) և Լեհաստանի քաղաքացիներ են եղել (ԵՄ հյուրերի 20.8%), կազմել են օտարերկրացի հյուրերի ընդհանուր թվի 8.2%-ը։

2024 թվականին Վրաստանի հյուրանոցներն ու հյուրանոցային հաստատությունները հիմնականում այցելել են օտարերկրացի քաղաքացիներ (89.8%)՝ հանգստի և ժամանցի նպատակով։

Հանգստի և ժամանցի նպատակով հյուրանոցներում և հյուրանոցային հաստատություններում մնացած օտարերկրացի հյուրերի մեծ մասը եղել են Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ (համապատասխանաբար՝ 15.4% և 14.7%)։

2024 թվականին Վրաստանի հյուրանոցներում և հյուրանոցային հաստատություններում աշխատել է 29.082 մարդ, որոնց մեծ մասը (53.3%) կանայք են եղել։

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46