
Ռուսաստանից Չինաստան տնտեսական միջանցքի ստեղծման ծրագիրը երկարաձգվել է մինչև 2031 թվականը
Ռուսաստանից Մոնղոլիայի տարածքով դեպի Չինաստան տնտեսական միջանցքի ստեղծման ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտարարել է Մոնղոլիայի նախագահը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահի Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։
«Անցած 10 տարվա մեր եռակողմ համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել է։ Մասնավորապես, ձեռք են բերվել կոնկրետ արդյունքներ տնտեսական միջանցքի ստեղծման ծրագրի իրականացման մեջ։ Հաճույքով նշում եմ պայմանավորվածությունը՝ ծրագրի ժամկետը ևս հինգ տարով երկարաձգելու մասին՝ մինչև 2031 թվական», – ասել է Մոնղոլիայի նախագահը։
Նա հիշեցրել է, որ 2024-ի նոյեմբերին Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել և հաստատել են ծրագրի շրջանակում իրագործվող 33 նախագծերի թարմացված ցանկը։ Առաջին տեղում նշված է նոր երկաթուղու կառուցումը:
Նա նաև նշել է նաև, որ 2025-ի հունիսին Մոնղոլիան ստորագրել է ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ, ինչը թույլ կտա առանց մաքսատուրքերի կամ արտոնյալ պայմաններով գնել և վաճառել 367 տեսակի արտադրանք։ Այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Մոնղոլիայի խորհրդարանի վավերացումից հետո, որի աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 15-ին։