
Վրաստանն ընդլայնում են բիզնեսի աջակցությունը
Սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններ։ Ի թիվս կրթություն, աշխատանք ու սոցիալական հարցեր ներառող փոփոխությունների, կան նաև բիզնես և տնտեսական գործունեությունը ներկայացնող փոփոխություններ:
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը դադարեցնում է գործունեությունը
Wizz Air Abu Dhabi-ը դադարեցնում է իր գործունեությունը, ինչը վերաբերում է նաև Վրաստանին, քանի որ Քութայիսի միջազգային օդանավակայանից իրականացվում էին թռիչքներ ԱՄԷ մայրաքաղաք։
Ընկերության գործունեության դադարեցման պատճառներից են աշխարհաքաղաքական անկայունությունը, որը հանգեցրել է օդային տարածքի փակման, ծայրահեղ շոգը, որն ազդում է շարժիչների արդյունավետության վրա, կանոնակարգային սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ուղիների թույլտվությունների տրամադրումը, օպերացիոն սահմանափակումները, որոնք վնասում են ընկերության ցածրարժեք մոդելին։
Փոփոխություններ «Արտադրիր Վրաստանում» ծրագրերում
«Արտադրիր Վրաստանում» գործակալության ծրագրերում կատարվել են փոփոխություններ, որոնք ընդլայնում են ձեռներեցների աջակցությունը։
Ունիվերսալ արդյունաբերական մասում տոկոսների համաֆինանսավորումը (վարկերի և լիզինգի) բարձրանում է 2 տոկոսային կետով։
Բացի համաֆինանսավորումից, շահառուները կարող են օգտվել նոր դրամաշնորհային բաղադրիչներից՝ ագրոտուրիզմ, կանաչ տնտեսություն, թվայնացում, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ։ Բացի այդ, նշված բոլոր ուղղություններով մեծացվում է դրամաշնորհների չափը կին ձեռներեցների համար։
Նաև փոփոխություններ են կատարվել միկրոձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրում․ ավելացվել են նոր տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ սննդամթերքի արտադրություն, մասնագիտացված շինարարական աշխատանքների մի քանի կատեգորիաներ, այլ մեկամյա մշակաբույսերի աճեցում։