
ՌԴ-ն 2025-ին սպասում է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության կրճատում
Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտուրն այս տարի արդեն զգալիորեն նվազել է, և 2025 թվականի արդյունքներով կարող է կազմել մի փոքր ավելի, քան 6 միլիարդ դոլար, ինչը երկու անգամ պակաս է 2024 թվականի ցուցանիշից: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի առևտրին, այն արդեն զգալիորեն կրճատվել է, և մենք սպասում ենք, որ տարվա վերջում այն կնվազի անցած տարվա համեմատ երկու անգամ։ Այսինքն՝ եթե անցած տարի այն կազմել էր 12.4 միլիարդ, ապա այս տարի հավանաբար կլինի մոտ 6 միլիարդ, գուցե մի փոքր ավելի», – ասել է պաշտոնյան:
Այս տարվանից Հայաստանը սկսել է երկրի՝ ԵՄ մտնելու որոշման ընդունման գործընթացը։ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները, մեկնաբանելով այդ որոշումը, նշել են, որ անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ։ Այժմ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ միասին։
Տարվա սկզբին Օվերչուկը նշել էր Հայաստանի որոշման բացասական ազդեցությունը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա։ Նրա խոսքով՝ ռուսական բիզնեսը դեռևս 2024 թվականին սկսել էր աստիճանաբար կրճատել իր գործունեությունը հայկական շուկայում։