
2025-ի դրությամբ՝ Վրաստանում ինտերնետ հասանելիությունն 92% է
Վրաստանի տնային տնտեսությունների 92%-ը 2025 թվականին ապահովված է ինտերնետով: Այս մասին հայտնում է երկրի Վիճակագրական ծառայությունը:
Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 0.4%-ով, հիմնականում՝ քաղաքների հաշվին։
Ինտերնետով ապահովվածության մակարդակը Վրաստանի քաղաքներում կազմում է 95.2%, իսկ գյուղական վայրերում՝ 87.6%։
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թբիլիսիում՝ 96.9%, իսկ ամենացածրը՝ Ռաճա-Լեչխումում և Քվեմո Սվանեթում՝ 81.7%։