Տնտեսական

USD BUY - 366.50-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 428.00-1.00 EUR SELL - 434.00-1.50
OIL:  BRENT - 106.55+1.27 WTI - 101.01+1.88
COMEX:  GOLD - 4722.70-0.11 SILVER - 85.13-0.90
COMEX:  PLATINUM - 2122.40+0.72
LME:  ALUMINIUM - 3579.50+2.18 COPPER - 13943.00+2.73
LME:  NICKEL - 19253.00+1.91 TIN - 55708.00+3.40
LME:  LEAD - 1987.50+0.63 ZINC - 3480.00+1.46
FOREX:  USD/JPY - 157.65+0.05 EUR/GBP - 1.1735-0.19
FOREX:  EUR/USD - 1.1735-0.19 GBP/USD - 1.3536-0.35
STOCKS RUS:  RTSI - 1148.42+1.94
STOCKS US: DOW JONES - 49760.56+0.11 NASDAQ - 26088.20-0.71
STOCKS US: S&P 500 - 7400.96-0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 63272.11+0.84 TOPIX - 3919.48+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 26388.44+0.15 SSEC - 4242.57+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10265.32-0.04 CAC40 - 7979.92-0.95
STOCKS EUR:  DAX - 23954.93-1.62
13/05/2026  CBA:  USD - 368.63+0.01 GBP - 497.91-0.91
13/05/2026  CBA:  EURO - 431.78-0.98
13/05/2026  CBA:  GOLD - 55447-600 SILVER - 991.28+38.43
2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով
04/09/2025 16:48
Կիսվել

2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0․8%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 5.1%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 5․5%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 2%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.8%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0․6%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 3.5%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 4․6%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 1․2%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 1.8%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.4%-ով։

Սննդամթերքի գներ: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9% գնաճ, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկվող 6 բնակավայրերում 2025թ. օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.5-0.1%-ով, իսկ 5-ում արձանագրվել է 0.1-1.1% գնաճ: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.1%-ով:

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում բրնձի գինն աճել է 0.7%-ով, հաճարինը՝ 1.5%-ով, լոբունը՝ 2.1%-ով, հացինը՝ 5.1%-ով, ոլոռինը՝ 7.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3%, 0.6%, 0.5% և 0.8%-ով: Թռչնամսի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 1.5%-ով, տավարի և խոզի մսերինը՝ 2.5% և 10.3%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.8%, 0.5% և 2.7%-ով:

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ մածունի գինն աճել է 0.2%-ով, պանրինը՝ 1.6%-ով, հրուշակեղենինը՝ 2.2%-ով, կարագինը՝ 12.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.3%, 0.7% և 1.3%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 16.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 1.2%-ով: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 9.7%-ով, սուրճինը՝ 13.5%-ով, կակաոյինը՝ 22.5%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 0.6% և 2.5%-ով:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում աճել են 4.2% և 8.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.1%-ով: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ ձվի գինը նվազել է 5.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2.8% գնաճ: Հնդկացորենի և բլղուրի գները 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ նվազել են 2.7% և 3.0%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% և 1.5% գնաճ: Միաժամանակ, թեյի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 1.9%-ով, գառան մսինը՝ 3.8%-ով, ալյուրի 7.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.4%, 0.7% և 0.9% գնանկում: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի, մարգարինի և շոկոլադի՝ 1.7%, 1.8% և 9.4% գնաճ, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%, 0.5% և 0.6% գնանկում:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 22.6%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 1.3% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 5.8% գնանկում:

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 11.6%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 1.1%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 0.4%-ով:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.6%-ով, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.6%-ով: Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0.1% և 0.4%-ով:
2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 2.9% և 2.4%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 4.3% և 0.7% գնանկում:

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 14.1% գնանկում, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 27.9% գնաճ, ընդ որում, 2025թ. օգոստոսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 197.1 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 0.3%-ով:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. օգոստոսին հուլիսի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-1.8%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով:

Արտարժույթի շուկա: 2025թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազում: 2025թ. օգոստոսին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.8% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.4% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանավար 1.2% և 4.1%-ով: 2025թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 383.2 դրամ, ինչը 1.3%-ով ցածր է 2024թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ):

13/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.63
+0.01
Եվրո (EUR)
431.78
-0.98
Ռուբլի (RUR)
5.0126
+0.0339
Լարի (GEL)
137.44
-0.29
55447
-600
Արծաթ
991.28
+38.43