
Դոնալդ Թրամփը խոսել է մի շարք երկրների հետ առևտրային համաձայնագրերի խզման մասին
Եթե Սպիտակ տունը պարտվի մաքսատուրքերի գործով ԱՄՆ Գերագույն դատարանում, ապա Վաշինգտոնը ստիպված կլինի խզել առևտրային համաձայնագրերը, որոնք արդեն կնքել է ԵՄ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ։ Այս մասին զգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Նախագահի խոսքով՝ պարտությունը դատարանում ԱՄՆ-ին շատ մեծ վնաս կհասցնի։ Նա հիշեցրել է, որ իր երկիրը համաձայնագիր է կնքել Եվրոպական միության հետ, ըստ որի՝ ԵՄ-ն համաձայնվել է Ամերիկային վճարել գրեթե տրիլիոն դոլար։ Թրամփը նշել է, որ Բրյուսելում գոհ են այս գործարքից, բայց հնարավոր է՝ Վաշինգտոնը ստիպված լինի այն խզել։ Դա տեղի կունենա, եթե Գերագույն դատարանն ուժի մեջ թողնի նախորդ ատյանի որոշումը մաքսատուրքերի անօրինական լինելու մասին։
«Մեր երկիրը հնարավորություն ունի կրկին դառնալ աննկարագրելի հարուստ։ Նա կարող է նաև կրկին դառնալ աննկարագրելի աղքատ։ Եթե մենք չհաղթենք այս գործում, մեր երկիրը շատ ծանր վնաս կկրի», – մեկնաբանել է իրավիճակը Թրամփը։