Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 422.00-1.00
OIL:  BRENT - 73.10-0.08 WTI - 69.33-1.80
COMEX:  GOLD - 2745.90-0.56 SILVER - 32.58-1.00
COMEX:  PLATINUM - 1002.00+0.28
LME:  ALUMINIUM - 2600.00-0.67 COPPER - 9570.50+0.68
LME:  NICKEL - 15944.00+1.44 TIN - 31724.00+1.64
LME:  LEAD - 2053.50+1.68 ZINC - 3069.50+1.34
FOREX:  USD/JPY - 152.98+0.32 EUR/GBP - 1.0834-0.40
FOREX:  EUR/USD - 1.0834-0.40 GBP/USD - 1.2926+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67-2.63 TOPIX - 2644.26-1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 20506.43+0.93 SSEC - 3272.01-0.24
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
01/11/2024  CBA:  USD - 387.17-0.45 GBP - 499.95-3.34
01/11/2024  CBA:  EURO - 420.51-0.68
01/11/2024  CBA:  GOLD - 34034.16-583.54 SILVER - 418.12-5.97
ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
23/08/2013 10:32
Կիսվել

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարիի երկրամասի պատվիրակությանը` նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը եւ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Հանդիպմանը նշվել է, որ պատվիրակությունն այցելել է Վայոց ձորի մարզ, եղել Ջերմուկում, մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ քննարկվել են Վայոց ձորի մարզի եւ Կարլովի Վարիի երկրամասի, ինչպես նաեւ Ջերմուկ եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորությունները: 

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ բարեկամական հարաբերությունները տեղափոխվում են նաեւ միջտարածաշրջանային մակարդակ: Նա նկատել է, որ Ջերմուկն ու Կարլովի Վարին բավականին ընդհանրություններ ունեն, եւ առողջարանային երկու քաղաքների միջեւ կարող է հետաքրքիր ու արդյունավետ համագործակցություն հաստատվել: Փոխվարչապետը տեղեկացրել է հանրապետությունում եւ, մասնավորապես, Վայոց ձորի մարզում իրականացվող զբոսաշրջային ծրագրերի մասին` նկատելով, որ զբոսաշրջային ավանդույթներ ունեցող Կարլովի Վարիի փորձը կարող է օգտակար լինել հայ գործընկերների համար:

Հյուրերն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են համագործակցությամբ եւ տպավորված են Ջերմուկի բնությամբ ու առողջարանային հնարավորություններով: Նահանգապետ Յոզեֆ Նովոտնին տեղեկություններ է ներկայացրել երկրամասի մասին` նշելով, որ այն տարեկան մոտ 0,5 մլն զբոսաշրջիկ է ընդունում: Նա նաեւ առաջարկել է քննարկել Կարլովի Վարիի երկրամասի հետ ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությունը, ինչը կնպաստի կողմերի միջեւ ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ կապերի աշխուժացմանը:

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

01/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
-0.45
Եվրո (EUR)
420.51
-0.68
Ռուբլի (RUR)
3.95
-0.04
Լարի (GEL)
141.88
+0.61
34034.16
-583.54
Արծաթ
418.12
-5.97