
ԿՍՏԵՂԾՎԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ կստեղծվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ: Որոշման համաձայն՝ խորհրդի կազմում պետք է ընդգրկվի նաև գյուղատնտեսության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչ:
Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ թեկնածուների դիմումներն արդեն կարող են ներկայացվել: Դիմումների ընդունման համար սահմանված է երկշաբաթյա ժամկետ: