
2025թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 6․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 15,165.0 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 6․2%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 7․1%-ով և կազմել 1,624.7 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 0.7%-ով՝ կազմելով 5,707.1 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 22.4%-ով և կազմել 1,681.7 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 10%-ով և կազմել 6,324.3 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 22.2%-ով՝ կազմելով 6,324.3 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն աճել է 7․8%-ով և կազմել 8,388.2 հազար լիտր։