Տնտեսական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.50+0.50
EUR BUY - 445.00-1.00 EUR SELL - 450.00+0.00
OIL:  BRENT - 67.39+0.63 WTI - 63.56+0.55
COMEX:  GOLD - 3669.90-0.12 SILVER - 41.55+0.14
COMEX:  PLATINUM - 1394.10+0.66
LME:  ALUMINIUM - 2625.00+0.29 COPPER - 10013.00+0.99
LME:  NICKEL - 15146.00-0.55 TIN - 34606.00+1.00
LME:  LEAD - 1987.00-0.25 ZINC - 2886.50+0.35
FOREX:  USD/JPY - 147.4-0.01 EUR/GBP - 1.1695-0.11
FOREX:  EUR/USD - 1.1695-0.11 GBP/USD - 1.3523-0.04
STOCKS RUS:  RTSI - 1081.07-2.70
STOCKS US: DOW JONES - 45490.92-0.48 NASDAQ - 21886.06+0.03
STOCKS US: S&P 500 - 6532.04+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 44372.50+1.22 TOPIX - 3147.76+0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 26086.32-0.43 SSEC - 3875.31+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 9225.39-0.19 CAC40 - 7761.32+0.15
STOCKS EUR:  DAX - 23632.95-0.36
11/09/2025  CBA:  USD - 382.75+0.26 GBP - 517.32-0.42
11/09/2025  CBA:  EURO - 447.21-0.3
11/09/2025  CBA:  GOLD - 44925+45 SILVER - 507.06-0.14
Ստեղծարար արհեստական բանականությունը տնտեսությունում
11/09/2025 17:30
Կիսվել

Ստեղծարար արհեստական բանականությունը տնտեսությունում

Վերջին շրջանում ստեղծարար արհեստական բանականության (ՍԱԲ) թեման քննարկվում է ամենուր, իր շուրջ ստեղծված աղմուկով երբեմն մոռացության մատնելով արհեստական բանականության մի շարք այլ դրսևորումներ։

Ըստ «Яков и Партнёры»- ի կողմից անկացված հետազոտության՝ գեներատիվ մոդելների ներդրման արդյունքում ԲՐԻԿՍ միության անդամ երկրների տնտեսություններում հնարավոր է իրացնել մինչև 0.9–1.4 տրիլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր տնտեսական պոտենցիալ։

Սակայն, չնայած ՍԱԲ – ի շուրջ բարձրացված աղմուկի, ինչպես նաև վերջինիս կիրառման գրանցված հաջողությունների՝ գործարար ոլորտում դրա կիրառումը շարունակում է բավականին համեստ մնալ։

Իհարկե, սա պայմանավորված է գործարարների մի շարք արդարացված մտավախություններով․

  1. Անվտանգություն – շատ կազմակերպություններ արգելում են համացանցային ամպային լուծումների օգտագործումը՝ գաղտնիության և տվյալների պաշտպանվածության առումով լուրջ մտահոգությունների պատճառով։
  2. Ռեսուրսներ – ամպային լուծումներից խուսափելու դեպքում կարիք է առաջանում լոկալիզացնելու ստեղծարար արհեստական բանականությունը կազմակերպության սահմաններում, ինչը շատ կազմակերպություններ իրենց չեն կարող թույլ տալ ։
  3. Երբեմն կազմակերպություններին դժվար է լինում հասկանալ, թե որ դեպքերում է նպատակահարմար կիրառել արհեստական բանականությունը, ինչպես նաև հաշվարկել վերջինիս օգտագործումից հնարավոր տնտեսական օգուտները։

Սակայն, վերոնշյալ բոլոր խնդիրները ունեն արդեն իսկ ի հայտ եկած լուծումները։ Օրինակ՝ կազմակերպության տեղեկատվության անվտանգության ապահովման համար արդեն իսկ գոյություն ունեն որակյալ մոդելներ, որոնք կարելի է կիրառել կազմակերպության սահմաններում առանց համացանցային միացման (օրինակ՝ QWEN, GPT‑OSS և այլն)։ Այն դեպքերում, երբ կազմակերպությունը իրեն չի կարող թույլ տալ լոկալիզացված ՍԱԲ մոդելը, հնարավոր է բարձր անվտանգության մակարդակով ամպային ծառայությունների կիրառումը։ Ինչ վերաբերվում է արհեստական բանականության հետ աշխատելու դժվարություններին, ապա այժմ առանց որևէ դժվարության հնարավոր է գտնել մասնագետների, որոնք ապահովում են ՍԱԲ ներդրումը կազմակերպությունների համակարգում։

Որպես տեղծարար արհեստական բանականության հետ աշխատանքի սկիզբ կարելի է կատարել կազմակերպության համար կարևոր, սակայն պարզ բնույթ կրող առօրեական մեխանիկական գործողությունները արհեստական բանականությանը «վստահելու» միջոցով։ Սա հնարավորթյուն կտա կազմակերպությանը հասկանալու, թե արդյոք արհեստական բանականության ներդրումը կարդարացնի ակնկալիքները։ Դրան պետք է հաջորդի կազմակերպությանը առավել ձեռնտու ՍԱԲ համակարգի ընտրությունը, պայմանավորված սուբյեկտիվ չափանիշներով։ Երբ կազմակերպությանը կհաջողվի ներդնել արհեստական բանականության համակարգը աշխատանքային առօրյայի սահմաններում, ապա հնարավոր կդառնա խոսել նաև դրա կիրառման ծավալների հետագա խոշորացումից։

Չնայած նրան, որ այսօր ստեղծարար արհեստական բանականության կիրառումը գործարար ոլորտում մեծ տարածում չունի, արդեն ակնհայտ է, որ այս գործիքից  հրաժարվելը ապագայում նման կլինի, օրինակ, համակարգչային տեխնիկայից հրաժարվելուն՝ նախընտրությունը տալով հաշվիչին։

11/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.75
+0.26
Եվրո (EUR)
447.21
-0.3
Ռուբլի (RUR)
4.5008
-0.0049
Լարի (GEL)
141.97
-0.12
44925
+45
Արծաթ
507.06
-0.14