Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԵՄ-ն ուսումնասիրում է պատժամիջոցներ կիրառելու տարբերակը չինական և հնդկական ընկերությունների դեմ
17/09/2025 13:47
Կիսվել

ԵՄ-ն ուսումնասիրում է պատժամիջոցներ կիրառելու տարբերակը չինական և հնդկական ընկերությունների դեմ

ԵՄ-ում քննարկվում է չինական ու հնդկական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու գաղափարը՝ ռուսական նավթի վաճառքում դերակատարության համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ԵՄ-ն նախապատրաստվող պատժամիջոցների փաթեթի շրջանակում գնահատում է հնարավորությունը՝ սահմանափակումներ կիրառելու Հնդկաստանի և Չինաստանի ընկերությունների նկատմամբ այն պատճառով, որ նրանք հնարավորություն են տալիս Ռուսաստանին նավթի առևտուր անել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ներկայացրել է սեփական առաջարկը, որն ուղղված է ռուսական նավթի վաճառքի դեմ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կոչ է արել «Յոթնյակի» երկրներին միանալ ԱՄՆ-ին՝ ներմուծման մաքսատուրքեր կիրառելու համար այն պետությունների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ։ Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերվել Հնդկաստանի և Չինաստանի ապրանքների նկատմամբ 100% մաքսատուրքերին։ Bloomberg-ի աղբյուրները նշել են, որ G7 երկրները առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր են մշակել նմանատիպ միջոցառումների վերաբերյալ առաջարկներ։

Ինչպես նշում է գործակալությունը, Եվրամիությունը ստիպված է լինելու գտնել ուղիներ՝ հաղթահարելու Հունգարիայի և Սլովակիայի նման երկրների դիմադրությունը, որոնք մատնանշում են լուրջ ծախսեր՝ ռուսական նավթին այլընտրանքային մատակարարումներ փնտրելու գործընթացում։ Bloomberg-ի զրուցակիցները նշել են, որ ԵՄ-ն կարող է ուսումնասիրել տարբերակներ այս երկրների պահանջները բավարարելու համար, երբ դադարեցվեն բացառությունները՝ ռուսական նավթի գնումների սահմանափակումների վերաբերյալ:

Անցած շաբաթ Financial Times-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնը մտադիր է ճնշում գործադրել «Յոթնյակի» երկրների վրա՝ համոզելու նրանց բարձրացնել մաքսատուրքեր Չինաստանից և Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ։

Սեպտեմբերի 13-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կգնա Ռուսաստանի դեմ էական պատժամիջոցների, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնվեն նման քայլերի և հրաժարվեն ռուսական նավթից։ Բացի այդ, Թրամփը վստահեցրել էր, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը նույնպես կնպաստեն Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքերը։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6