Տնտեսական

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 384.00-1.00
EUR BUY - 451.00+3.00 EUR SELL - 454.50+0.50
OIL:  BRENT - 68.33+1.09 WTI - 64.40+1.50
COMEX:  GOLD - 3718.10-0.01 SILVER - 42.41-1.49
COMEX:  PLATINUM - 1401.50-0.50
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 146.49-0.39 EUR/GBP - 1.1852+0.64
FOREX:  EUR/USD - 1.1852+0.64 GBP/USD - 1.364+0.20
STOCKS RUS:  RTSI - 1065.88+0.03
STOCKS US: DOW JONES - 45757.90-0.27 NASDAQ - 22333.96-0.07
STOCKS US: S&P 500 - 6606.76-0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 44902.27+0.30 TOPIX - 3168.36+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 26438.51-0.03 SSEC - 3861.87+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 9195.66-0.88 CAC40 - 7818.22-1.00
STOCKS EUR:  DAX - 23329.24-1.77
16/09/2025  CBA:  USD - 383.12+0 GBP - 522.04+0.73
16/09/2025  CBA:  EURO - 452.35+1.99
16/09/2025  CBA:  GOLD - 45053+80 SILVER - 519.8-0.74
Եվրոպայում գտել են ռուսական նավթին այլընտրանք
17/09/2025 16:06
Կիսվել

Եվրոպայում գտել են ռուսական նավթին այլընտրանք

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն առաջարկել է Հունգարիային և Սլովակիային ամբողջությամբ փոխարինել ռուսական նավթի մատակարարումները՝ օգտվելով Ադրիատիկ նավթամուղից, որը սկսվում է Խորվաթիայում։ Այս մասին նա հայտնել է CNN-ին տված հարցազրույցում, որի հատվածը հրապարակել է X-ում:

Նրա խոսքով՝ այդ երթուղու հզորությունը բավարար է ավելի քան 12 միլիոն տոննա համապատասխան տեսակի նավթի մատակարարման համար, ինչը լիովին բավարար կլինի երկու հանրապետությունների նավթավերամշակող գործարաններին։

Պլենկովիչը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի ճնշման ուժեղացումը Ռուսաստանի նկատմամբ կապում է եվրոպական երկրների կողմից ռուսական նավթից հրաժարվելու հետ, իսկ Հունգարիան և Սլովակիան դրա հիմնական գնորդներն են։ Եթե Բուդապեշտը և Բրատիսլավան դադարեցնեն այդ որոշմանը ԵՄ-ում հակադրվելը, ապա Խորվաթիան պատրաստ է նրանց առաջարկել այլընտրանք։

«Մենք կարծում ենք, որ նավթի մատակարարումների համար մեր երկու հարևան երկրներին որևէ ռիսկ չի սպառնում, և մենք կցանկանայինք օգնել նրանց էներգետիկ անվտանգության հարցում», – ընդգծել է քաղաքական գործիչը։

Այնուամենայնիվ, նա ենթադրել է, որ Հունգարիան և Սլովակիան մտահոգված են ոչ թե ֆիզիկական մատակարարման հնարավորությամբ, այլ մատակարարվող խմբաքանակների արժեքով։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը պարզել էր, որ Եվրոպան չի կիրառի մաքսատուրքեր՝ որպես պատժամիջոց Հնդկաստանի և Չինաստանի նկատմամբ, ինչպես առաջարկում է Թրամփը։ Բրյուսելում Ռուսաստանի նավթի գնումների համար Պեկինի դեմ միջոցառումների մշակումը դեռ նախնական փուլում է։ Լրատվամիջոցների աղբյուրները նշել էին, որ ԱՄՆ նախագահը կարող է առաջադրել անիրագործելի պահանջներ՝ արդարացնելու իր կողմից գործողության բացակայությունը։

16/09/2025
դրամ
Դոլար (USD)
383.12
+0
Եվրո (EUR)
452.35
+1.99
Ռուբլի (RUR)
4.6276
+0.0084
Լարի (GEL)
141.48
-0.15
45053
+80
Արծաթ
519.8
-0.74