
ԱՄՆ նավթի պաշարները կրճատվել են շաբաթվա ընթացքում 9.29 մլն բարելով
ԱՄՆ-ում կոմերցիոն նավթի պաշարները անցած շաբաթ նվազել են 9.29 միլիոն բարելով՝ հասնելով 415.4 միլիոնի։ Սա նվազման առավելագույն ցուցանիշն է՝ հունիսի 13-ից ի վեր։ Տվյալները ներկայացված են էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում։
Trading Economics-ի տվյալներով՝ փորձագետները միջինում սպասում էին ընդամենը 1.5 միլիոն բարելի կրճատում։
Շաբաթը, որն ավարտվել է սեպտեմբերի 12-ին, բենզինի պաշարները նվազել են 2.35 միլիոն բարելով, իսկ դիստիլյատների պաշարներն աճել են 4.05 միլիոն բարելով։
Կուշինգի տերմինալում, որտեղ պահվում է Նյու Յորքի ապրանքային բորսայում առևտրի ենթակա նավթը, պաշարները կրճատվել են 296 հազար բարելով։