Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Վրաստանի իշխանությունները շահագրգռված են ընդլայնել Հայաստանի հետ  տնտեսական համագործակցության շրջանակները
30/08/2013 10:12
Կիսվել

Վրաստանի իշխանությունները շահագրգռված են ընդլայնել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության շրջանակները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ վարչապետը, մեծապես կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը,  նշել է. «Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի տնտեսական կապերի խորացման մեծ հնարավորություններ»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է երկկողմ փոխըմբռնում բոլոր հարցերում, ինչը հայ-վրացական եղբայրական փոխգործակցության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է:

Վրաստանի փոխվարչապետն իր հերթին նշել է, որ Վրաստանի իշխանությունները ևս շահագրգռված են Հայաստանի հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման, տարբեր ոլորտներում կապերն ավելի սերտացնելու գործում:

Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը և Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկել են տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մաքսային բնագավառներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիաչվերթերի վերականգնմանն առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են նաև հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել մոտ ապագայում:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37