Մեկ տարում դիզելային վառելիքը թանկացել է 2.7%-ով
Օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում բենզինի գինն աճել է 0.1%-ով, իսկ դիզելային վառելիքի գնի մակարդակը մնացել է անփոփոխ: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.5% և 2.7% գնաճ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ օգոստոսին 2012 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ: