Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հուլիս
26/09/2025 12:28
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հուլիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հուլիսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 4․43 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 49․62%-ով կամ 4․4 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 5․64%-ով կամ 95․2 մլն դոլարով և կազմել 1.59 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 35.96%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 1․24 մլրդ դոլար, -68․74% կամ -2․7 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 27․92%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 362․3 մլն դոլար, -53․43% կամ -362․3 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․18%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 203․3 մլն դոլար, +88․11% կամ +95․2 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․59%-ը:

Հինգերորդը Վրաստանն է՝ 91 մլն դոլար, +0․91% կամ +0․8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.06%-ը։

Շվեյցարիան վեցերորդն է՝ 90․8 մլն դոլար, +33․77% կամ +22.9 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․05%-ը։

Ութերորդը Նիդերլանդներն են՝ 77․4 մլն դոլար, +22․49% կամ +5.8 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․75%-ը։

Յոթերորդ տեղում Բելառուսն է՝ 74․9 մլն դոլար, +20․36% կամ +12․7 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․69%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 71․6 մլն դոլար, +1․57% կամ +1․1 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․62%-ը։

Իններորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 61․8 մլն դոլար, +79․4% կամ +27․3 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.4%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 4․45%-ով և կազմել 1․74 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 5.02%-ով և կազմել 1․71 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 39․3%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 38․52%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 4․45%-ով և կազմել 346․7 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 7․83%-ը։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59