Հայաստանյան հյուրանոցները տարեկան ապահովում են շուրջ 19 մլրդ դրամի հասույթ
Ազգային վիճակագրական ծառայությունը ուսումնասիրել է հայաստանյան հյուրանոցների գործունեությունը և հրապարակել ամփոփ ցուցանիշներ: Դրանց համաձայն՝ 2012 թվականին հյուրանոցային տնտեսություններն ապահովել են 19,5 մլրդ ՀՀ դրամի տարեկան հասույթ: Նշենք, որ 2011 թվականին ցուցանիշը կազմել էր 16,5 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2010 թվականին՝ 17,8 մլրդ ՀՀ դրամ:
Ըստ ներկայացված տվյալների՝ հյուրանոցների տարեկան հասույթի կեսից ավելին բաժին է ընկել Երևանին:
Ուսումնասիրությունների ժամանակ դիտարկվել է 157 հյուանոց և հյուրանոցային հանգրվան: