Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կայացել է Սեվանա լճի հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցություն
04/09/2013 12:48
Կիսվել

Կայացել է Սեվանա լճի հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման և լճի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Սևանի ցանցավանդակային տնտեսությունում Սևանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման փորձնական ծրագրի նախնական արդյունքներին: Քննարկվել են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագրի հիմնական դրույթներն ու ուղղությունները, ինչպես նաև իրականացման մեխանիզմները, որոնք զգալիորեն կնպաստեն լճի պաշարների համալրմանն ու բնական վերարտադրության պայմանների բարելավմանը:

Նախագահը Սևանա լճի համար կարևորագույն վերոնշյալ խնդիրների լուծման հետ միաժամանակ, ծրագրի իրագործման դեպքում կարևորել է նաև տարածքային համաչափ զարգացման համատեքստում Գեղարքունիքի մարզում բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսության զարգացմանը խթանելը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90