Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
Գերմանիայում սեպտեմբերին գնաճն արագացել է մինչև 2.4%
01/10/2025 19:08
Կիսվել

Գերմանիայում սեպտեմբերին գնաճն արագացել է մինչև 2.4%

Գերմանիայում սպառողական գները, որոնք հաշվարկվել են ԵՄ ստանդարտներին համահունչ, սեպտեմբերին աճել են տարեկան 2.4%-ով: Այս մասին ասվում է երկրի Դաշնային վիճակագրական ծառայության նախնական տվյալների մասին հաղորդագրությունում։

Այսպիսով, գնաճը երկրում արագացել է՝ համեմատած օգոստոսի 2.1%-ի հետ։

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին գների աճ մինչև 2.2%։

Սեպտեմբերին Գերմանիայում սպառողական գների աճի տեմպը դարձել է ամենաբարձրը՝ այս տարվա փետրվարից ի վեր։

Նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել է 0.2% (օգոստոսին՝ 0.1%)։

Գերմանական չափանիշներով հաշվարկված սպառողական գները սեպտեմբերին նույնպես աճել են տարեկան 2.4%-ով՝ հասնելով տարվա առավելագույն մակարդակին, իսկ ամսական կտրվածքով՝ 0.2%-ով։ Փորձագետները միջինում կանխատեսում էին համապատասխանաբար 2.3% և 0.1% աճ։ Օգոստոսին այդ ցուցանիշները կազմել էին 2.2% և 0.1%։

Ծառայությունների ոլորտում գնաճը սեպտեմբերին արագացել է մինչև 3.4%՝ օգոստոսի 3.1%-ից, մինչդեռ ապրանքների գների աճը հասել է 1.4%-ի՝ նախորդ 1.3%-ի փոխարեն։ Սննդամթերքի գների աճը դանդաղել է՝ մինչև 2.1% (նախկինում՝ 2.5%), իսկ էներգակիրների գների անկումը մեղմվել է՝ մինչև 0.7% (օգոստոսին՝ 2.4%)։

Սննդամթերքն ու էներգակիրները չհաշվառելու դեպքում գները սեպտեմբերին աճել են 2.8%-ով՝ օգոստոսի 2.7%-ի փոխարեն։

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56