
Ոսկու գինը սկսել է նվազել՝ հերթական ռեկորդային աճից հետո
Ոսկու գները հինգշաբթի երեկոյան անցել են նվազման այն բանից հետո, երբ առևտրային նիստի ընթացքում դրանք կրկին հասել էին պատմական առավելագույնի։
Comex բորսայում դեկտեմբերի ֆյուչերսներն էժանացել են 1.1%-ով՝ հասնելով 3854.6 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։ Ավելի վաղ գնանշումները հասել էին մինչև 3923.3 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։
Goldman Sachs-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ ոսկին դեռ ունի աճի ներուժ՝ մասնավոր ներդրողների հետաքրքրության բարձր մակարդակի շնորհիվ։
Փորձագետները նշում են, որ ոսկու հետ կապված բորսայական ֆոնդերում ներդրողների մուտքերը գերազանցում են սպասումները։ Եթե այդ միտումը շարունակվի, ոսկու գինը կարող է գերազանցել կանխատեսումները՝ 4000 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց: Սա 2026 թվականի կեսին, իսկ 2026-ի վերջին կհասնի 4300 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց:
Ավելի վաղ Goldman Sachs-ը նշել էր, որ ոսկու գինը կարող է հասնել մինչև 5000 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց, եթե մասնավոր ներդրողները ոսկու մեջ ներդնեն առնվազն այն գումարի 1%-ը, որը ներկայում ուղղվում է ամերիկյան պետական պարտատոմսերին։