Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վրաստանի ստվերային տնտեսությունը կազմել է 13.6%
07/10/2025 17:46
Կիսվել

Վրաստանի ստվերային տնտեսությունը կազմել է 13.6%

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ստվերային բիզնես գործունեության մակարդակը 2025 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 13.6%, ինչը 0.1 տոկոսային կետով պակաս է՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Համեմատության համար՝ 2010 թվականին ստվերային տնտեսությունը գնահատվում էր ՀՆԱ-ի 23.1%, իսկ 2015 թվականին նվազել էր մինչև 13.6%, դրանից հետո էլ տատանվում է 12-13% միջակայքում։

2025 թվականի երկրորդ եռամսյակում ստվերային գործունեության ամենաբարձր բաժինը գրանցվել է «Այլ ծառայություններ» հատվածում՝ կազմելով 72.2%։ Այս կատեգորիայում ընդգրկվում են, օրինակ, դասավանդման ծառայություններ, գեղեցկության սրահներ, վերանորոգման և տեխնիկական սպասարկման ոլորտը։

Երկրորդ տեղում է բնակության և կացության տրամադրման ոլորտը, որը ներառում է թե՛ հյուրանոցային ծառայությունները, թե՛ կարճաժամկետ վարձակալությունը․ այստեղ ստվերային տնտեսության մասնաբաժինը գնահատվում է 51.6%։

Ստվերային տնտեսության մասնաբաժինը տարբեր ոլորտներում՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով ներկայացնում ենք ստորև.

այլ ծառայություններ՝ 72.2%,
բնակության և սննդի ոլորտ՝ 51.6%,
առողջապահություն և սոցիալական ծառայություններ՝ 19.2%,
մեծածախ և մանրածախ առևտուր, ինչպես նաև ավտոմեքենաների վերանորոգում՝ 18.1%,
տրանսպորտ և պահեստավորում՝ 17.4%,
հանքարդյունաբերություն՝ 16.2%,
արվեստ, զվարճություն և հանգիստ՝ 16.1%,
գյուղատնտեսություն, անտառտնտեսություն և ձկնորսություն՝ 15.7%,
կրթություն՝ 15.7%,
մշակող արդյունաբերություն՝ 14%,
շինարարություն՝ 13%:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2