
2025թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 10.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 609.7 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 10.4%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 45%-ով և կազմել 144,989.5 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 14.5%-ով և կազմել է 1,236,241.9 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 5.5%-ով՝ կազմելով 18,460.5 տոննա։
Կրի արտադրությունը աճել է 29.4%-ով և կազմել 25,553.2 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 9․5%-ով՝ կազմելով 5,210.1 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն նվազել է 23.9%-ով և կազմել 48,335.0 տոննա։