
2025թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5․8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 38,073.2 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5.8%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 8.6%-ով և կազմել 52,451.7 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 3․5%-ով և կազմել 99,709.4 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 6.7%-ով՝ կազմելով 12,404.6 հազար լիտր։