
2025թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 0.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 173,304.8 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.2%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 7%-ով և կազմել 95,447.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 39.7%-ով և կազմել 1,766.3 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 30.2%-ով և կազմել 2,453.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 11.2%-ով՝ կազմելով 5,560.8 տոննա։