10/09/2013 15:55
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ
Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկու հետ:
Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բուլղարիայի վարչապետի խնդրանքով վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր իրավիճակը, տեղեկացրել, որ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է ապահովել շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճ։
Պլամեն Օրեշարսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը բավականին տպավորիչ ցուցանիշ է արձանագրել, քանի որ նույնիսկ եվրոպական մի շարք պետություններին նման ցուցանիշ ապահովել չի հաջողվել։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` երկուստեք կարևորվել է գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
Արծաթ
719.72
+9.73
16:46 06/10/26
