Տնտեսական

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
Սեպտեմբերին Ռուսաստանում գնաճը կազմել է 0.34%
13/10/2025 20:16
Կիսվել

Սեպտեմբերին Ռուսաստանում գնաճը կազմել է 0.34%

Ռուսաստանում 2025 թվականի սեպտեմբերին գների աճը կազմել է 0.34%, մինչդեռ օգոստոսին արձանագրվել էր 0.40% անկում, հուլիսին՝ 0.57% աճ (Կոմունալ ծառայությունների սակագների ինդեքսացիայի ֆոնին), հունիսին՝ 0.20%, մայիսին՝ 0.43%, ապրիլին՝ 0.40%, մարտին՝ 0.65%, փետրվարին՝ 0.81%, և հունվարին՝ 1.23%:

2025 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին սպառողական գները Ռուսաստանում աճել են 4.29%-ով։
Սեպտեմբերյան գնաճը փոքր-ինչ ցածր է եղել շուկայի սպասումներից․ «Ինտերֆաքս»-ի կողմից հարցված տնտեսագետների կոնսենսուս-կանխատեսումը ենթադրում էր 0.39% գնաճ, մինչդեռ շաբաթական տվյալները ցույց էին տալիս 0.35% աճ։

Տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել է մինչև 7.98%, մինչդեռ սպասվում էր 8.04%:

Հիմնական սպառողական գների ինդեքսը 2025 թվականի սեպտեմբերին կազմել է 100.39% (օգոստոսին՝ 100.14%), իսկ տարեկան կտրվածքով՝ 107.65% (օգոստոսի՝ 108.04%-ի դիմաց)։

Սննդամթերքը սեպտեմբերին թանկացել է ընդամենը 0.03%-ով (տարեկան համեմատությամբ՝ +9.46%)։
Միևնույն ժամանակ, բանջարաբոստանային արտադրանքը սեպտեմբերին էժանացել է 3.49%-ով (տարեկան կտրվածքով թանկացել է 1.22%-ով)։

Ոչ սննդամթերքային ապրանքները սեպտեմբերին թանկացել են 0.59%-ով (տարեկան՝ +3.85%)։
Ծառայությունների գներն աճել են միջինը 0.47%-ով (տարեկան՝ +11.09%)։

Ինչպես հաղորդվում է, հոկտեմբերի սկզբին շաբաթական գնաճը Ռուսաստանում զգալիորեն արագացել է․ հոկտեմբերի առաջին շաբաթում գների աճը կազմել է 0.20%, ինչը պայմանավորված է բենզինի գների բարձրացմամբ և միրգ-բանջարեղենի սեզոնային թանկացմամբ։

Տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ, տարեկան գնաճը Ռուսաստանում արագացել է մինչև 8.07%՝ սեպտեմբերի վերջի 7.98%-ի դիմաց, եթե հաշվարկվում է շաբաթական դինամիկայով (այս մեթոդն օգտագործում է Կենտրոնական բանկը), և մինչև 8,04%, եթե հաշվարկվում է 2024 թվականի հոկտեմբերի միջին օրական տվյալների հիման վրա (այս մեթոդն օգտագործում է Տնտեսական զարգացման նախարարությունը)։

29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6