Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
2025-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով
14/10/2025 13:02
Կիսվել

2025-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․1%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 5.2%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 5․6%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 2%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0.8%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 0․3%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 3.5%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 4․6%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 0.1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 1․3%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 7.9%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 1.8%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 0.1%-ով։

Սննդամթերքի գներ:2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.5%-ով, իսկ 4-ում արձանագրվել է 0.5-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 7.2%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.2% և 1.2%-ով: Թռչնամսի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերինը՝ 3.1%, 4.9% և 9.4%-ով, 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 1.4%, 1.0% և 0.3%-ով: 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ մածունի գինն աճել է 0.5%-ով, կաթնաշոռինը՝ 0.7%- ով, թարմ կաթինը՝ 1.5%-ով, պանրինը՝ 2.1%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.6%, 0.3%, և 0.6%-ով:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 15.9%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով: 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի՝ 1.6%, մարգարինի՝ 3.5%, կարագի՝ 12.5%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.5% և 1.2% գնաճ: Շոկոլադի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 10.4%-ով, պաղպաղակինը՝ 10.5%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% և 0.7%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ թեյի գինն աճել է 3.5%-ով, սուրճինը՝ 14.2%-ով, կակաոյինը՝ 21.7%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1% և 0.4%-ով: 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ ձվի և հնդկացորենի գները նվազել են 3.0% և 0.6%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.1% և 0.8% գնաճ: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.7% և 8.3%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.1%-ով:

Միաժամանակ, «Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 19.4%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 8.9%, հաճարի՝ 0.1%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 1.1% և 0.9% գնանկում: 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է լոբու՝ 1.2% և մակարոնեղենի՝ 7.0% գնաճ, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.7% և 0.4% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.4%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ: 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 12.4%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.1% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3%-ով: Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 4.4% և 3.9%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 1.1% գնանկում և դիզելային վառելիքի՝ 1.5% գնաճ, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 0.1% գնանկում և 3.2% գնաճ: 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 15.2%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 1.8% գնանկում, ընդ որում, 2025թ. սեպտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:

Ծառայությունների սակագներ:Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ սակագներն աճել են 2.8%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով:

Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-1.2%-ով, իսկ երկուսում գրանցվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով:

Արտարժույթի շուկա: : 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.3% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. սեպտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.1% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.5% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.1% և 4.2%-ով: 2025թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.8 դրամ, ինչը 1.2%-ով ցածր է 2024թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշից ( 387.4 դրամ):

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88