
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Նշվել է, որ Արարատյան ջրավազանում բավարար չափով չկանոնակարգված ջրօգտագործման հետեւանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, որը փոխելու կամ բարելավելու համար առաջարկվում են համապատասխան քայլեր: Առաջարկվում է Արարատյան ջրավազանում լուծարել 525 եւ կոնսերվացնել 470 խորքային հորեր, ինչպես նաեւ էապես մեծացնել ջրագողության համար սահմանված վարչական տուգանքների չափերը:
ԱԺ գլխադասային՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն: