
Հայաստանի ներմուծման ծավալի շուրջ 23%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին
Մեր երկիրն առավել շատ ներմուծում է Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից և Թուրքիայից: Այս վեց երկրին բաժին է ընկում Հայաստանի ներմուծման ծավալի կեսից ավելին:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի ներմուծման համախառն ծավալը կազմել է մոտ 2 մլրդ 364 մլն ԱՄՆ դոլար, որի շուրջ 23%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 8,5%-ը՝ Չինաստանին, 6,6%-ը՝ Գերմանիային, 5,1%-ը՝ Ուկրաինային, 4,7%-ը՝ Իրանին, 4,5%-ը՝ Թուրքիային:
Նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ ներմուծման ոլորտում մեր երկրի հիմնական առևտրային գործընկեր այս վեց երկրից հինգը՝ բացառությամբ Իրանի, մեծացրել են իրենց մասնաբաժինը մեր երկրի ներմուծման կառուցվածքում: