Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Հոկտեմբերին գնաճը Վրաստանում կգերազանցի 5%-ը 
20/10/2025 18:00
Կիսվել

Հոկտեմբերին գնաճը Վրաստանում կգերազանցի 5%-ը 

«Ըստ TBC Capital-ի կանխատեսման՝ հոկտեմբերին գնաճը Վրաստանում կգերազանցի 5%», – նշվում է ընկերության հրապարակած մակրոտնտեսական հաշվետվության մեջ։

Ըստ հաշվետվության՝ չնայած սեպտեմբերյան տվյալներով տարեկան գնաճի աճին, ամսական դինամիկայում նկատվում է գնաճի նվազման միտում։

TBC Capital-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ գնաճին ազդող գործոններից է սեպտեմբերին ինտերնետի սակագնի հերթական նվազումը՝ ամսական 15.6%-ով։ Այս գործոնը մոտ 0.15 տոկոսային կետով նվազեցրել է ինչպես ամսական, այնպես էլ տարեկան գնաճը։

Ի հակադրություն, տարվա սկզբին ծխախոտի գների աճը (+0.2 տոկոսային կետ) և մարտ-ապրիլ ամիսներին հացի գնի բարձրացումը (+0.6 տոկոսային կետ) շարունակում են պահպանել բարձր ճնշում տարեկան գնաճի վրա։ Ըստ տվյալների՝ վերջին օրերին հացի գինը կրկին մի փոքր աճել է, ինչն անդրադարձել է հոկտեմբերյան գնաճի վրա։

Ըստ TBC Capital-ի կանխատեսման՝ հոկտեմբերին գնաճը կգերազանցի 5%-ը, իսկ մնացած երկու ամիսների ընթացքում, բազային էֆեկտի հաշվառմամբ, կսկսի նվազել և տարվա վերջում կկազմի շուրջ 4.5%։

Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ներկայիս կանխատեսմամբ գնաճը կմնա ավելի բարձր՝ 4%-ից, մինչև հացի գների բարձրացման բազային էֆեկտի ավարտը, որից հետո այն կդանդաղի և տարվա վերջին կհասնի նպատակային մակարդակին։

Ըստ TBC Capital-ի, սեպտեմբերին տարեկան գնաճն աճել է մինչև 4.8%։ Սեզոնային ճշգրտումներով ամսական գնաճը կազմել է 2.8%, իսկ վերջին երեք ամիսների միջին ամսական գնաճը՝ 3.1%։ Համեմատության համար՝ տարվա առաջին կեսին այս ցուցանիշը հասնում էր 5.3%-ի։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67