Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Սաուդյան Արաբիան օգոստոսին ավելացրել է նավթի արդյունահանումը և արտահանումը
23/10/2025 12:41
Կիսվել

Սաուդյան Արաբիան օգոստոսին ավելացրել է նավթի արդյունահանումը և արտահանումը

Օգոստոսին Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումn աճել է 5.7%-ով, իսկ արտահանումը՝ 6.9%-ով՝ նախորդ ամսվա համեմատ: Այս մասին հայտնում է Joint Organization Data Initiative (JODI) կայքը։

Նավթի արտահանման ծավալը կազմել է օրական 6.407 միլիոն բարել՝ նախորդ ամսվա 5.994 միլիոն բարելի դիմաց։ 2024 թվականի օգոստոսի համեմատ աճը կազմել է 13%։

Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանումը օգոստոսին կազմել է 9.722 միլիոն բ/օր՝ նախորդ հուլիսի 9.201 միլիոն բարելի փոխարեն։ Տարեկան հաշվարկով աճը կազմել է 8.1%։

Վենեսուելայում նավթի արտադրությունն օգոստոսին աճել է՝ հասնելով 1.098 միլիոն բարելի օրական՝ նախորդ ամսվա 1.084 միլիոն բարելի փոխարեն։ Անցած տարվա նույն ժամանակահատվածին ցուցանիշը կազմում էր 927 հազար բարել օրական։

JODI-ի նախնական գնահատականներով՝ ԱՄՆ-ում օգոստոսին նավթի արդյունահանումը նվազել է 1.8%-ով՝ հասնելով 13.403 միլիոն բ/օր՝ նախորդ ամսվա 13.642 միլիոն բարելի փոխարեն։ Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 0.3%-ով։

Ըստ կազմակերպության հաշվարկների՝ ամերիկյան նավթի արտահանման ծավալն օգոստոսին կազմել է 3.798 միլիոն բ/օր՝ հուլիսի 3.52 միլիոն բարելի դիմաց (+7.9%) և անցած տարվա օգոստոսի 3.907 միլիոն բարելի համեմատ (-2.8%)։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59