
ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթը ներառում է նաև միջոցներ Բելառուսի դեմ
ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթում Ռուսաստանի դեմ ընդգրկվել են նաև սահմանափակումներ Բելառուսի նկատմամբ: Այս մասին հաղորդել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն։
Թեև մանրամասները չեն հրապարակվում, գերատեսչությունը նշել է, որ պատժամիջոցների ցուցակում ներառվել են մի քանի երրորդ երկրների ընկերություններ, որոնք մատակարարում են ապրանքներ Ռուսաստանի ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև միջազգային գործընկերներ, որոնք օգնում են շրջանցել սահմանված պատժամիջոցները։
ԱԳՆ-ի տվյալներով՝ արդեն սկսվել է հաջորդ՝ 20-րդ հակառուսական պատժամիջոցների փաթեթի մշակումը։
«20-րդ փաթեթը պետք է ներառի միջոցներ Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերությունների դեմ, ինչպես նաև ուղղված լինի այն երրորդ երկրներին, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները», – նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հոկտեմբերի 23-ին հայտարարեց 19-րդ հակառուսական պատժամիջոցների փաթեթի ընդունման մասին։