Տնտեսական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.50+0.00 EUR SELL - 446.00+0.00
OIL:  BRENT - 65.62+1.88 WTI - 61.43+1.92
COMEX:  GOLD - 4135.70+0.70 SILVER - 48.31+0.44
COMEX:  PLATINUM - 1600.50+0.43
LME:  ALUMINIUM - 2781.00+0.13 COPPER - 10623.50+0.18
LME:  NICKEL - 15175.00+0.32 TIN - 35400.00+1.04
LME:  LEAD - 1985.00+0.76 ZINC - 2988.00+1.86
FOREX:  USD/JPY - 152.81+0.25 EUR/GBP - 1.1608+0.11
FOREX:  EUR/USD - 1.1608+0.11 GBP/USD - 1.3322-0.10
STOCKS RUS:  RTSI - 996.47-2.64
STOCKS US: DOW JONES - 46734.61+0.31 NASDAQ - 22941.80+0.89
STOCKS US: S&P 500 - 6738.44+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 48641.61-1.35 TOPIX - 3253.78-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25967.98+0.72 SSEC - 3922.41+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 9578.57+0.67 CAC40 - 8225.78+0.23
STOCKS EUR:  DAX - 24207.79+0.23
23/10/2025  CBA:  USD - 382.54+0.03 GBP - 510.19+0.99
23/10/2025  CBA:  EURO - 443.29+0.11
23/10/2025  CBA:  GOLD - 50057-1221 SILVER - 587.4-26.82
Հրանտ Բագրատյանը՝ կոնյակի ու հայկական կոնյակի վաղեմության մասին
24/10/2025 11:18
Կիսվել

Հրանտ Բագրատյանը՝ կոնյակի ու հայկական կոնյակի վաղեմության մասին

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է կոնյակի շուրջ վերջերս հնչած մտքերին:

«Հայկական կոնյակ չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի «Ջերմուկ»»,- ասում է ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը։ Ի՞նչ է ասում և ու՞մ է ասում։ Ո՞րտեղից է մարդը վերցնում այս անհեթեթ մտքերը։

Կոնյակը, Ժառնակը և այլն ֆրանսիական քաղաքներ են, Շարանտ դեպարտամենտում, երկրի արևմտյան մասում։ «ակ» վերջածանցը վկայում է, որ դրանք հիմնված են հռոմեացիների կողմից։ Ֆրանսիայի այս մասում հողահանդակներն աղքատիկ են և լավ գինու արտադրության համար համապատասխան որակի խաղող չի աճում։ Բայց դարերի խորքից ֆրանսիացի ջանասեր ու նորարար գյուղացու սելեկցիոն աշխատանքի շնորհիվ ստացվել է ունի-բլան և այլ սպիտակ տեսակի խաղողի սորտ։ Սրա սպիրտի պարունակությունը քիչ է, իսկ թթվայնությունը բարձր է։ Այս սորտից լավ գինի չի ստացվում, բայց լավ սպիրտի համար այն իդեալական որակի մթերք է (քանի որ սպիրտը թորվածք է, իսկ գինին ֆերմենտացիայի արդյունք է)։

Հիմա, «կոնյակ» արտադրանքը (չշփոթել ապրանքանիշի հետ) 1909թ սկսած այն թորվածքն է, որը սպիտակ խաղողից է և արտադրվում է Կոնյակ (Շարանտ) տարածաշրջանում։ Ուշադրություն դարձրեք՝ 1909թ։ Հայկական կոնյակը նույնպես սպիտակ խաղողից է։ Բայց այն արտադրվում է 1887թ։ 1909-ի ֆրանսիական ապելյացիոն օրենքը մեր վրա չի տարածվում։ Եվ ուրեմն, մենք ունենք կոնյակ բառն օգտագործելու լիարժեք իրավունք։ Եվս մի իրավական ակտ մեր օգտին է. եթե տվյալ ապրանքատեսակը երկար ժամանակ օգտագործվել է և սպառողների համար դարձել կենցաղային գիտակցության բաղադրիչ, ապա սպառողն իրավունք ունի պահանջելու ապրանքի շարունակական օգտագործումը։ Այսպես, ռոքֆոր պանրի կամ շամպայնի օգտագործումը մեր, նախկին ԽՍՀՄ, ապրանքարտադրողների կողմից բացարձակ օրինական է. ապրանքարտադրողներն ու սպառողները մեղք չունեն, որ նախկին ԽՍՀՄ-ը, ներկայումս գոյություն չունեցող, առևտրական վեճեր է ունեցել։ Այսպիսով, կոնյակ բառի օգտագործումը հայկական ընկերությունների կողմից բացարձակապես օրինական է։ Հետաքրքիր է, որ 2000-ականների սկզբներին հայկական ապրանքարտադրողներից մեկը միջազգային դատարանում հաղթել է այս հարցով։

Այլ հարց է, որ ՀՀ որոշ վարչապետներ, չհասկանալով, չխորանալով, խորհուրդ վերցնելու անընդունակ, փորձում են հաճոյանալ, քծնել Ֆրանսիային։ Պրոցեսը սկսեց Տիգրան Սարգսյանը. 2012-ին նրա փոխանցումով, ԱԺ-ն ընդունեց Արբունի մասին օրենք։ Դրանից հետո հեռավոր արտասահման արտահանվող շշերի էտիկետների վրա սկսեցին անգլերեն գրել՝ Brandy։ Դեպի Ռուսաստան գնացող, ԱՊՀ ներսում (նաև Հայաստանում) սպառվող արտադրանքի վրա շարունակում էին օգտագործել «коньяк» և «կոնյակ» բառերը։ Փաշինյանը սրա վերջն էլ է ուզում տալ։ Դա ստեղծում է գոյության հիմնախնդիր ավելի քան 250 մլն դոլարի համախառն արտադրանք թողարկող ճյուղի համար։
Այսպիսով, ի հեճուկս Տ.Սարգսյանի և Ն.Փաշինյանի, հայկական կոնյակ կա և իրավունք ունի լինելու», – գրել է Բագրատյանը։

23/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.54
+0.03
Եվրո (EUR)
443.29
+0.11
Ռուբլի (RUR)
4.6972
+0.0176
Լարի (GEL)
140.81
-0.42
50057
-1221
Արծաթ
587.4
-26.82