Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՄՆ-ում սեպտեմբերին գնաճն արագացել է մինչև 3%
27/10/2025 15:17
Կիսվել

ԱՄՆ-ում սեպտեմբերին գնաճն արագացել է մինչև 3%

ԱՄՆ-ում սեպտեմբերին գնաճն արագացել է մինչև 3%, ինչը կանխատեսվածից փոքր-ինչ ցածր է։ Ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության՝ սեպտեմբերին սպառողական գներն աճել են 3%՝ տարեկան հաշվարկով։

Վերլուծաբանների միջին կանխատեսումը, ըստ Trading Economics-ի, ենթադրում էր 3.1% աճ։ Գնաճն արագացել է՝ համեմատած օգոստոսի 2.9% ցուցանիշի հետ, և հասել է առավելագույն մակարդակին՝ հունվարից ի վեր։

Էներգակիրները սեպտեմբերին թանկացել են 2.8%-ով, ինչը 2024 թվականի մայիսից ի վեր ամենաբարձր մակարդակն է։ Մասնավորապես, բնական գազը թանկացել է 11.7%-ով, իսկ բենզինը նվազել է 0.4%-ով։

Սննդամթերքի գներն աճել են 3.1%-ով, նոր ավտոմեքենաներինը՝ 0.8%-ով, օգտագործված մեքենաներինը՝ 5.1%-ով։ Տրանսպորտային ծառայությունները թանկացել են 2.5%-ով, իսկ բնակարանային ծախսերը՝ 3.6%-ով։

Ընդհանուր CPI ինդեքսը սեպտեմբերին աճել է 0.3%-ով՝ նախորդ ամսվա համեմատ (օգոստոսին՝ 0.4%)։ Մասնագետները սպասում էին 0.4%-անոց աճ նաև սեպտեմբերին։ Հիմնական CPI ինդեքսը (առանց սննդամթերքի և էներգակիրների) սեպտեմբերին աճել է 0.2%-ով՝ օգոստոսի նկատմամբ, և 3%-ով՝ տարեկան կտրվածքով։ Օգոստոսին աճը կազմել էր համապատասխանաբար 0.3% և 3.1%։ Կոնսենսուս-կանխատեսումները ենթադրում էին, որ աճի տեմպերը կմնան անփոփոխ։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ուշադիր հետևում է սպառողական գների աճի տեմպերին, որոնք դրամավարկային քաղաքականության որոշումների կարևորագույն ցուցանիշներից են՝ 2% թիրախով:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6