ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրերի ցանկ են հրապարակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում գովեստի խոսքեր է հղել Ճապոնիայի առաջին կին ղեկավար Սանաե Տակաիչիին՝ ողջունելով նոր վարչապետի խոստումը արագացնել երկրի ռազմական ներուժի աճը, ինչպես նաև ստորագրել առևտրի և հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ համաձայնագրեր։
Կողմերը հրապարակել են համատեղ ծրագրերի ցանկ՝ էներգետիկայի, արհեստական բանականության և կարևոր հանքանյութերի ոլորտներում, որոնց շրջանակում ճապոնական ընկերությունները նախատեսում են մինչև 400 միլիարդ դոլարի ներդրումներ անել Միացյալ Նահանգներում։
Տոկիոն տարեսկզբին խոստացել էր ԱՄՆ-ում ռազմավարական ներդրումներ անել՝ 550 միլիարդ դոլարի չափով, տրամդարել վարկեր և երաշխիքներ՝ Թրամփի սահմանած բարձր մաքսային վճարներից ազատվելու համաձայնագրի շրջանակում։
Այս քայլերը կարող են մեղմել Թրամփի՝ Ճապոնիայից անվտանգության ոլորտում ավելի մեծ ֆինանսական մասնակցություն պահանջելու հավանականությունը՝ հատկապես Չինաստանի աճող ազդեցության ֆոնին։
Տակաիչին իր հերթին խոստացել է արագացնել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի մակարդակին հասցնելու ծրագրերը։
