
ԱՄՆ-ն մեր երկրին կտրամադրի լրացուցիչ մեկ միլիոն դոլարի օգնություն
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գոծակալության ծրագրի ղեկավար Քերըն Հիլլիարդին: Այս մասին տեղեկացնում են կառավարության Մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը Քերըն Հիլլիարդը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանը խնդրել էր, որ հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի Հայաստանին՝ գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով: Ըստ տիկին Հիլլիարդի, ԱՄՆ կառավարությունը բավարարել է այդ խնդրանքը և Հասաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլար կտրամադրվի:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: