Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ
20/09/2013 09:59
Կիսվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրի թիմի անդամների հետ: Հանդիպման շրջանակում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան քաղաքապետին է ներկայացրել բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Մարկ Դեյվիսին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպմանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Մարկ Դեյվիսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև առկա գործակցային կապերն էլ ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ մեր համագործակցությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել:  Համոզված եմ, որ այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են Երևանի քաղաքապետարան-ՎԶԵԲ շրջանակում, հաջողությամբ կշարունակվեն: Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է շարունակել իր աջակցությունը համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Դեյվիսը հավաստիացրել է, որ, շարունակելով ձևավորված գործակցային կապերի զարգացման ուղղությամբ քայլերը,  Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև համագործակցությունը էլ ավելի կակտիվանա:

Տարոն Մարգարյանը համատեղ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև նախկին տնօրեն Վալերիու Ռազլոգին՝ մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ:

Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մետրոպոլիտենի զարգացումը  մայրաքաղաքի համար ռազմավարական  կարևորություն ունի: Քաղաքապետը նաև նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով մասնագիտական հաշվարկների առկայությունը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացում կազմել մետրոպոլիտենի ընդլայնման մասին:

«Դեռ տարիներ առաջ, մասնավորապես մետրոպոլիտենի՝ դեպի Աջափնյակ ուղղություններով զարգացման նպատակով քննարկվել և որոշակի քայլեր էին ձեռնարկվել: Մետրոպոլիտենի զարգացումն այսօր մեզ համար  քաղամնքային տնտեսության առաջնային խնդիրներից մեկն է, որի շուրջ պատրաստ ենք քննարկել կառուցողական ցանկացած առաջարկություն», – հավելել է Տարոն Մարգարյանը:

Ընդունելով ներկայացվող առաջարկները՝ բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրենն իր պատրաստակամությունն է հայտնել՝ ծրագրի իրագործմանն ու աշխատանքների ակտիվացմանը հնարավորին աջակցելու հարցում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85