Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Սի Ցզինպին․ Չինաստանը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրները կշարունակեն աջակցել ազատ առևտրին
31/10/2025 12:43
Կիսվել

Սի Ցզինպին․ Չինաստանը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրները կշարունակեն աջակցել ազատ առևտրին

Չինաստանը մտադիր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների հետ միասին պահպանել ազատ առևտրի քաղաքականությունը և ապահովել մատակարարման շղթաների անխափան աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը։

«Նախ՝ մենք պետք է միասին պահպանենք բազմակողմ առևտրային համակարգը, գործենք իրական բազմակողմ մոտեցմամբ, ամրապնդենք Առևտրի համաշխարհային կազմակերպության առանցքային դերը, ինչպես նաև նրա հեղինակությունն ու արդյունավետությունը», – ընդգծել է Չինաստանի առաջնորդը՝ ելույթ ունենալով ԱԽՏՀ երկրների ղեկավարների 32-րդ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

«Պետք է համատեղ ջանքերով ապահովենք արտադրական և մատակարարման շղթաների կայունությունն ու անխափան գործունեությունը»։

Սի Ցզինպինը նշել է, որ աշխարհն աննախադեպ դինամիկ փոփոխությունների փուլում է, իսկ միջազգային իրավիճակը բնորոշվում է ծայրահեղ անկայունությամբ, որը զգացվում է նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

«Որքան ալեկոծ է դառնում ծովը, այնքան ավելի մեծ համերաշխություն պետք է ցուցաբերենք: Մենք պետք է հավատարիմ մնանք ԱԽՏՀ-ի հիմնական նպատակներին՝ խթանել տնտեսական աճը և բարձրացնել ժողովուրդների բարեկեցությունը»։

ՉԺՀ նախագահի խոսքով՝ Չինաստանը ձգտում է ԱԽՏՀ երկրների հետ միասին օգտագործել բարենպաստ հնարավորությունները, վարել փոխշահավետ և բաց քաղաքականություն, առաջ մղել ընդգրկուն տնտեսական գլոբալիզացիան և ձևավորել ընդհանուր ապագա ունեցող Ասիա-խաղաղօվկիանոսյան համայնք։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11