Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Հոկտեմբերին Գերմանիայում գնաճը դանդաղել է՝ կազմելով 2.3%
31/10/2025 18:56
Կիսվել

Հոկտեմբերին Գերմանիայում գնաճը դանդաղել է՝ կազմելով 2.3%

Հոկտեմբերին Գերմանիայում սպառողական գները, ԵՄ չափանիշներին համապատասխանեցված, տարեկան կտրվածքով աճել են 2.3%-ով՝ ըստ Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության նախնական տվյալների։

Գնաճը երկրում դանդաղել է՝ սեպտեմբերի 2.4%-ից հասնելով 2.3%-ի։

Ցուցիչը համընկել է վերլուծաբանների կոնսենսուս-կանխատեսման հետ, որը հրապարակել է Trading Economics-ը։

Նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել է 0.3% (սեպտեմբերին՝ 0.2%)։ Վերլուծաբանները կանխատեսում էին գների աճ՝ 0.2% մակարդակում։

Գերմանական չափանիշներով հաշվարկված՝ սպառողական գները հոկտեմբերին նույնպես աճել են՝ տարեկան կտրվածքով 2.3%-ով և ամսական՝ 0.3%-ով։ Մասնագետները միջինում սպասում էին համապատասխանաբար 2.2% և 0.2% աճ։ Սեպտեմբերին գները բարձրացել էին համապատասխանաբար 2.4% և 0.2%-ով։

Ծառայությունների ոլորտում գնաճը հոկտեմբերին արագացել է՝ տարեկան կտրվածքով հասնելով 3.5%-ի՝ սեպտեմբերի 3.4%-ի փոխարեն։ Ապրանքների գների աճը դանդաղել է՝ կազմելով 1.2%՝ 1.4%-ի փոխարեն, իսկ սննդամթերքի գները՝ 1.3%՝ սեպտեմբերի 2.1%-ի դիմաց։ Էներգակիրների գները նվազել են 0.9%-ով՝ նախորդ ամսվա 0.7%-ի փոխարեն։

Սննդամթերքը և էներգակիրները չհաշվառելով՝ գներն աճել են 2.8%-ով, ինչպես սեպտեմբերին։

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92