Հունվար-օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 145 հազար ՀՀ դրամ
Հունվար-օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 145 հազար 795 ՀՀ դրամ, ընդ որում՝ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 115 հազար 988 ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 179 հազար 772 ՀՀ դրամ:
Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անվանական աշխատավարձը աճել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում: Միևնույն ժամանակ, սակայն, իրական աշխատավարձի աճ, այն էլ բավականին փոքր, գրանցվել է միայն մասնավոր հատվածում:
Նշենք, որ հունվար-օգոստոսին Հայաստանում գնաճը կազմել է 5.3%: