Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Չինաստանում ոսկու պահանջարկը 9 ամսում 8%-ով նվազել է 
10/11/2025 18:42
Կիսվել

Չինաստանում ոսկու պահանջարկը 9 ամսում 8%-ով նվազել է 

Չինաստանը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներքին հանքանյութերից արտադրել է 271.78 տոննա ոսկի, ինչը 1%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին հաղորդում է Չինաստանի ոսկու ասոցիացիան։

Բացի այդ, Չինաստանը 121.15 տոննա ոսկի է արտադրել ներմուծված հումքից, ինչը 9%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Ընդհանուր առմամբ, ներքին և ներմուծված հումքից Չինաստանում արտադրվել է 392.93 տոննա ոսկի, ինչը 4% աճ է ցույց տալիս։

Միաժամանակ, Չինաստանի ոսկու սպառումը նվազել է 8%-ով՝ կազմելով 682.73 տոննա։

Զարդագործական ոլորտի պահանջարկը նվազել է 33%-ով՝ մինչև 270.04 տոննա, մինչդեռ ներդրումային պահանջարկը՝ ոսկե ձուլակտորների և մետաղադրամների ձևով, աճել է 25%-ով՝ հասնելով 352.12 տոննայի։

Արդյունաբերական և այլ սպառողների պահանջարկն աճել է 3%-ով՝ մինչև 60.58 տոննա։

Շանհայի ոսկու բորսայում ոսկու առևտրի ծավալը ինը ամսում կազմել է 47.6 հազար տոննա, ընդհանուր արժեքով 35.35 տրիլիոն յուան (մոտ 5 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ Բնական արտահայտությամբ ցուցանիշն աճել է 2%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 42%-ով։

Չինաստանը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն ոսկի արտադրող և սպառող երկրներից մեկը։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67