Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 422.00-1.00
OIL:  BRENT - 73.10-0.08 WTI - 69.33-1.80
COMEX:  GOLD - 2745.90-0.56 SILVER - 32.58-1.00
COMEX:  PLATINUM - 1002.00+0.28
LME:  ALUMINIUM - 2600.00-0.67 COPPER - 9570.50+0.68
LME:  NICKEL - 15944.00+1.44 TIN - 31724.00+1.64
LME:  LEAD - 2053.50+1.68 ZINC - 3069.50+1.34
FOREX:  USD/JPY - 152.98+0.32 EUR/GBP - 1.0834-0.40
FOREX:  EUR/USD - 1.0834-0.40 GBP/USD - 1.2926+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67-2.63 TOPIX - 2644.26-1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 20506.43+0.93 SSEC - 3272.01-0.24
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
01/11/2024  CBA:  USD - 387.17-0.45 GBP - 499.95-3.34
01/11/2024  CBA:  EURO - 420.51-0.68
01/11/2024  CBA:  GOLD - 34034.16-583.54 SILVER - 418.12-5.97
Կկայանա «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողով
26/09/2013 14:21
Կիսվել

Կկայանա «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողով

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (AmCham) կանցկացնեն համաժողով՝ «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով:

Համաժողովի նպատակն է քննարկել միջազգային ստանդարտների ու լավագույն փորձի կիրառումը Հայաստանում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) համաձայնագրերի հիման վրա:

Համաժողովի մասնակիցները կծանոթանան օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին, որը մշակվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից, ինչպես նաև նմանատիպ երկրներում հաջողված մաքսային բարեփոխումների միջազգային փորձին: Համաժողովի ընթացքում կներկայացվի Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտը՝ որպես բիզնեսի շահերից բխող մաքսային ռիսկերի կառավարման գործիք:

Միջոցառմանը ներկա կլինեն` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, Հայատանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ  Էդվարդ Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյան, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերից, բանկերից և խորհրդատվական ընկերություններից, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններից:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքրու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածությանև եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (տեղեկատվականտեխնոլոգիաներ, բիոդեղագործություն, պտուղ-բանջարեղենի վերամշակում և զբոսաշրջություն) զարգացումը:

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ՀԱԱՊ) առաջատար բիզնես ասոցիացիա է, որին անդամակցում են ամերիկյան, եվրոպական և տեղական շուրջ 100 ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: ՀԱԱՊ-ն Հայաստանում գործում է 2000թ.-ից: Կազմակերպության նպատակն է պաշտպանել անդամ ընկերությունների շահերը և երկրում ստեղծել մրցունակ ու թափանցիկ գործարար և ներդրումային միջավայր:

01/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
-0.45
Եվրո (EUR)
420.51
-0.68
Ռուբլի (RUR)
3.95
-0.04
Լարի (GEL)
141.88
+0.61
34034.16
-583.54
Արծաթ
418.12
-5.97