Գերմանական IMZ ինովացիոն բժշկական կենտրոնը պաշտոնական ներկայացուցչություն է բացել Հայաստանում
INNOVATION MEDIZIN ZENTRUM (IMZ) ինովացիոն բժշկական կենտրոնը, որը հանդիսանում է Գերմանիայի լավագույն բժշկական հաստատությունների համակարգողը, իր պաշտոնական ներկայացուցչությունն է բացել Հայաստանում, որը գտնվում է ք. Երևան Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում:
IMZ կենտրոնն առաջարկում է մարդկանց համալիր հետազոտություն, նաև ստացիոնար և ամբուլատոր բարձրակարգ բուժում Գերմանիայում: Կենտրոնն առաջարկում է բժշկական լայնածավալ ծառայություններ` կիրառելով եզակի հետազոտություն և բժշկական մեթոդներ:
IMZ միության մեջ մտնում են Գերմանիայի լավագույն և ստուգված կլինիկաները:
Մյունխեն քաղաքում գործող բուժում և արտաքին կապեր կոորդինացնող IMZ (Innovation Medizin Zentrum) բժշկական կենտրոնի տնօրենը և գլխավոր բժիշկը նեյրովիրաբուժության և օրթոպեդիայի ոլորտում բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արսեն Վիկտորի Բաբայանն է: