Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վարչապետ. «Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին»
27/09/2013 10:24
Կիսվել

Վարչապետ. «Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին»

Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին և բարձր է գնահատում Չինաստանի կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ  ի դեմս Հայաստանի՝ Չինաստանն ունի վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ:

Վարչապետը նշել է, որ Չինաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը հանդիսանում է ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:  

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի ֆինանսական աջակցությունը, որը մեծ նշանակություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Մենք նաև ողջունում ենք Երևանում չինական դպրոցի կառուցման վերաբերյալ Չինաստանի կառավարության որոշումը, ինչը ևս մեկ խորհրդանիշ կդառնա երկու ժողովուրդների միջև բարեկաման հարաբերությունների և համագործակցության ամրապնդման համար»,- նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր երկկողմ օրակարգային կարևորագույն կետերից մեկը հանդիսանում է տնտեսական կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարն ուրախությամբ նշել է, որ այդ հարաբերությունները մշտապես ունեն զարգացման միտում: Վարչապետն այդ ուղղությամբ կարևոր քայլ է համարել նաև Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում հայկական ապրանքատեսակների տաղավարի բացումը:

Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև Չինաստանի վարչապետի հետ ստորագրված երկկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համաձայնագիրը, որը նախատեսում է ստեղծել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, ինչը կարևոր քայլ է տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում: Վարչապետի խոսքով՝ այդ համաձայնագրի իրականացումը թույլ կտա զարգացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում:

«Մեր կարծիքով՝ հեռանկարային են համարվում զբոսաշրջության ոլորտը, որի զարգացման համար մեծ նշանակություն կունենա երկկողմ ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաները, արդյունաբերությունը և այլ բնագավառներ: Վստահ ենք, որ այս ամենը նոր թափ կհաղորդի մեր երկրների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- նշել է կառավարության ղեկավարը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45