Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 438.00-1.00 EUR SELL - 442.00-1.50
OIL:  BRENT - 63.67-1.50 WTI - 59.55-1.62
COMEX:  GOLD - 4077.70+0.40 SILVER - 50.79+0.67
COMEX:  PLATINUM - 1560.70+1.14
LME:  ALUMINIUM - 2780.00-1.19 COPPER - 10719.50-0.55
LME:  NICKEL - 14638.00-0.08 TIN - 36873.00-0.04
LME:  LEAD - 2023.50-0.69 ZINC - 2989.00-0.17
FOREX:  USD/JPY - 157.33+1.30 EUR/GBP - 1.1514-0.54
FOREX:  EUR/USD - 1.1514-0.54 GBP/USD - 1.3043-0.73
STOCKS RUS:  RTSI - 1029.78+3.38
STOCKS US: DOW JONES - 46138.77+0.10 NASDAQ - 22564.23+0.59
STOCKS US: S&P 500 - 6642.16+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 48537.70-0.34 TOPIX - 3245.58-0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 25830.65-0.38 SSEC - 3946.74+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 9507.41-0.47 CAC40 - 7953.77-0.18
STOCKS EUR:  DAX - 23162.92-0.08
19/11/2025  CBA:  USD - 381.47-0.54 GBP - 499.88-2.42
19/11/2025  CBA:  EURO - 441.32-1.12
19/11/2025  CBA:  GOLD - 49804-214 SILVER - 616.91-10.14
Չինաստանը Գերմանիային խոստացել է շարունակել հազվագյուտ մետաղների կայուն մատակարարումները
20/11/2025 15:30
Կիսվել

Չինաստանը Գերմանիային խոստացել է շարունակել հազվագյուտ մետաղների կայուն մատակարարումները

Չինաստան կատարած այցից հետո Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը հայտարարել է, որ չինական իշխանությունները նրան հավաստիացրել են՝ Գերմանիային հազվագյուտ հողային մետաղների և այլ ռեսուրսների կայուն մատակարարումները շարունակելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Ամենակարևոր հարցը Չինաստանի հստակ պարտավորությունն էր՝ կապված հազվագյուտ մետաղների և կարևորագույն հումքի հետ՝ դրանց հուսալի հասանելիության և կայուն մատակարարման շղթաների ապահովման վերաբերյալ։ Դա շատ սկզբունքային պահ էր, տրվել են համապատասխան խոստումներ, և մենք այդ մասին կշարունակենք հիշեցնել չինական կողմին», – ասել է նախարարը։

Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ Կլինգբայլը նպատակ ուներ համոզել Պեկինին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, սակայն նրա կոչերը Չինաստանին՝ աշխատել պատերազմի ավարտի ուղղությամբ, հաջողությամբ չեն ավարտվել։

Կլինգբայլը նաև նշել է, որ Չինաստանը համաձայնել է դիտարկել գերմանական բանկերի և ապահովագրական ընկերությունների՝ չինական շուկա մուտք գործելու գործընթացի պարզեցումը։

Bloomberg-ը հիշեցնում է, որ 2025 թվականին ՉԺՀ-ի և Գերմանիայի միջև առևտրային հարաբերություններում լարվածությունը աճել է։ Չինաստանի կողմից արտահանման վերահսկողության խստացումից հետո Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի՝ հոկտեմբերի 27-28-ը պլանավորված այցը Չինաստան հետաձգվել է անորոշ ժամկետով։

Նոյեմբերյան սկզբին Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում էր, որ ԵՄ նախաձեռնությունները՝ Չինաստանին այլ մատակարարներով փոխարինելու ուղղությամբ, առայժմ արդյունք չեն տալիս։

19/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.47
-0.54
Եվրո (EUR)
441.32
-1.12
Ռուբլի (RUR)
4.7262
+0.0182
Լարի (GEL)
141.07
-0.15
49804
-214
Արծաթ
616.91
-10.14