Տնտեսական

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 442.50+0.50
OIL:  BRENT - 62.55-1.76 WTI - 58.15-2.35
COMEX:  GOLD - 4056.50-0.52 SILVER - 49.35-2.84
COMEX:  PLATINUM - 1512.00-3.12
LME:  ALUMINIUM - 2780.00-1.19 COPPER - 10719.50-0.55
LME:  NICKEL - 14638.00-0.08 TIN - 36873.00-0.04
LME:  LEAD - 2023.50-0.69 ZINC - 2989.00-0.17
FOREX:  USD/JPY - 157.36+0.02 EUR/GBP - 1.1535+0.18
FOREX:  EUR/USD - 1.1535+0.18 GBP/USD - 1.3084+0.31
STOCKS RUS:  RTSI - 1025.58-0.41
STOCKS US: DOW JONES - 45752.26-0.84 NASDAQ - 22078.05-2.15
STOCKS US: S&P 500 - 6538.76-1.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 49823.94+2.65 TOPIX - 3299.57+1.66
STOCKS CHINA:  HANG SENG - 25835.57+0.02 SSEC - 3931.05-0.40
STOCKS EUR:  FTSE100 - 9527.65+0.21 CAC40 - 7981.07+0.34
STOCKS EUR:  DAX - 23278.85+0.50
20/11/2025  CBA:  USD - 382.05+0.58 GBP - 499.42-0.46
20/11/2025  CBA:  EURO - 440.35-0.97
20/11/2025  CBA:  GOLD - 50692+888 SILVER - 641.18+24.27
Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Բրազիլիայից բերվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի նվազեցման մասին
21/11/2025 12:04
Կիսվել

Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Բրազիլիայից բերվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի նվազեցման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել՝ Բրազիլիայից ներկրվող որոշ գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերը նվազեցնելու մասին։

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ «նպատակահարմար է համարել փոփոխել այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում էր իրենց արժեքին համամասնորեն հաշվարկվող հավելյալ մաքսատուրքը», որը նա նախկինում էր ընդունել։ Թրամփի խոսքով՝ այդ մաքսատուրքերը այժմ չեն վերաբերում Բրազիլիայի «որոշ գյուղատնտեսական ապրանքներին»։ ԱՄՆ նախագահը դրանց ցանկը չի հրապարակել։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հավելել է, որ մաքսատուրքերի նվազեցման որոշումը մասնավորապես կապված է ԱՄՆ-Բրազիլիա առևտրային հարցերի շուրջ հաջող մեկնարկ ունեցած բանակցությունների հետ։

Նոյեմբերի 14-ին Թրամփը ստորագրել էր մեկ այլ հրաման, ըստ որի՝ ԱՄՆ-ն տասնյակ անվանումների միրգ, բանջարեղեն, ընկուզեղեն, սուրճ և թեյ, ինչպես նաև տավարի միս, դուրս էր բերել այլ երկրների արտահանման նկատմամբ ավելի վաղ սահմանված մաքսատուրքերի կիրառությունից։ The New York Times թերթի տվյալներով՝ Վաշինգտոնի վարչակազմը նման որոշում էր ընդունել ԱՄՆ-ում սննդամթերքի գների աճի պատճառով։

CNN Brasil հեռուստաալիքը դրանից հետո հայտնել էր, որ Սպիտակ տունը բրազիլական արտադրանքի նկատմամբ չեղարկել է միայն 10%-անոց մաքսատուրքը։ Ինչպես այդ ժամանակ ընդգծվում էր, Բրազիլիայից ներկրման 40%-անոց հատուկ տուրքը շարունակում էր գործել։ Դա վերաբերում էր, մասնավորապես, տավարի մսին, սուրճին և մրգին, որոնք Հարավամերիկյան հանրապետությունը մատակարարում է ԱՄՆ՝ որպես հիմնական արտահանման ապրանքատեսակներ։ Մինչ Սպիտակ տան ղեկավարի կողմից 10% մաքսատուրքի չեղարկման մասին հրամանի ուժի մեջ մտնելը, բրազիլական ապրանքները հարկվում էին 50% մաքսատուրքով։

Նոյեմբերի 18-ին հրապարակվել են Reuters գործակալության և միջազգային Ipsos ծառայության համատեղ հարցման արդյունքները։ Դրանք ցույց են տալիս, որ ամերիկացիների շրջանում Թրամփի պոպուլյարությունը նվազել է մինչև 38%։ Սա ամենացածր ցուցանիշն է նրա պաշտոնը ստանձնելու պահից՝ 2025 թվականի հունվարի 20-ից։ Ինչպես նշել են հետազոտողները, հարցվածները մասնավորապես դժգոհություն են արտահայտել ԱՄՆ-ում գների աճից։

20/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.05
+0.58
Եվրո (EUR)
440.35
-0.97
Ռուբլի (RUR)
4.7436
+0.0174
Լարի (GEL)
141.31
+0.24
50692
+888
Արծաթ
641.18
+24.27