Հայրենական արտադրության հանքային ջրերը վայելում են մեծ պահանջարկ
Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 22,1 մլն լիտր հանքային ջուր: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում հանքային ջրերի արտադրությունն աճել է շուրջ 23%-ով:
2012 թվականի հունվար-օգոստոսին հանքային ջրերի հայրենական արտադրության ծավալները կազմել էին 17,8 մլն լիտր:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին գրանցվել է աղբյուրի ջրի արտադրության մոտ 28% աճ (14,1 մլն լիտր):