Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վրաստանի ՀՆԱ-ն հոկտեմբերին աճել է 6%-ով
28/11/2025 13:40
Կիսվել

Վրաստանի ՀՆԱ-ն հոկտեմբերին աճել է 6%-ով

Վրաստանի իրական ՀՆԱ-ն հոկտեմբերին տարեկան արտահայտմամբ աճել է 6%-ով՝ ըստ երկրի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների։ Հունվարի-հոկտեմբերի միջին աճի տեմպը կազմել է 7.6%։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեսկզբից աճի տեմպերը դանդաղում են։

Հոկտեմբերյան աճին ամենամեծ նպաստը բերել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, տրանսպորտի և լոգիստիկայի, ֆինանսական և ապահովագրական ծառայությունների, անշարժ գույքի գործառնությունների, մշակող արդյունաբերության, վարչական ծառայությունների, ինչպես նաև արվեստի, զվարճանքի և հանգստի ոլորտները։ Լրացուցիչ դրական գործոն են դարձել արտաքին առևտրի բարենպաստ միտումները։

Արտահանման ծավալը հունվար-հոկտեմբերին աճել է 6.8%-ով՝ հասնելով 5.8 մլրդ դոլարի։ Այդ ընթացքում վրացական ծագումով ապրանքների արտահանումn աճել է 4.6%-ով։ Տուրիզմից եկամուտները բարձրացել են 5.1%-ով և հասել պատմական առավելագույն ցուցանիշի՝ 3.6 մլրդ դոլարի։

Նվազում է գրանցվել շինարարության, հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում։

Մասնավոր հատվածի՝ ԱԱՀ վճարող ձեռնարկությունների ապրանքաշրջանառությունը հոկտեմբերին կազմել է ավելի քան 15.5 մլրդ լարի, ինչը 7%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Այս ֆոնին նոր ընկերությունների գրանցումը նվազել է․ ամսվա ընթացքում երկրում ստեղծվել է 6075 նոր ձեռնարկություն, ինչը 11.2%-ով քիչ է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Տնտեսական զարգացման նախարարությունում հիշեցնում են ԱՄՀ կանխատեսման մասին, ըստ որի՝ 2025-2030 թվականներին Վրաստանի տնտեսության միջին տարեկան աճը կդանդաղի՝ հասնելով 5.4%-ի։ Սակայն գերատեսչությունը ընդգծում է, որ նույնիսկ այդ ցուցանիշը մնում է տարածաշրջանի և Եվրոպայի ամենաբարձրերից մեկը։ Նրանք նաև մատնանշում են «վրացական տնտեսության կայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ»՝ հղում անելով Fitch վարկանշային գործակալության վերջին զեկույցին, որտեղ երկրի կանխատեսումը բարելավված է։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2